Կերպարանափոխության արվեստ, որ կընդգծի Ձեր յուրահատկությունը, ցանկության դեպքում ամբողջությամբ կփոխի ձեր ոճը, ինչպես նաև յուրահատուկ շտրիխներ կավելացնի արդեն իսկ գոյություն ունեցող կերպարին։
Ամենօրյա, երեկոյան, հարսանեկան, տոնական դիմահարդարում, որը կընդգծի ձեր առավելությունները և կշտկի թերությունները, հաշվի առնելով դիմագծերի անհատական յուրահատկությունները, դեմքի մասերի համաչափությունը, Ձեր գունատիպը, դիմահարդարման նորաձև տենդենցները։
Հանրահայտ Mac, Atelier, Make-up forever, Huda beauty պրոֆեսիոնալ դիմահարդարման միջոցները բնական, անվտանգ բաղադրիչներ են պարունակում, ունեն թեթև տեքստուրա, կայուն են շրջակա միջավայրի ազդեցությանը, չեն փակում մաշկի ծակոտիները և թույլ են տալիս այն ազատ շնչի։ Դիմահարդարումը կայուն է և չի առաջացնում կողմնակի ռեակցիաներ։
Դիմահարդարման վրձինները պարտադիր ախտահանվում են յուրաքանչյուր հաճախորդից հետո։